Ազատ խոսք

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որ դեպքում հրաժարական կտա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ուժերին առաջարկել է Սահմանադրության հարցը լուծել համաժողովրդական հանրաքվեի միջոցով՝ հայտարարելով, որ պատրաստ է ընդունել դրա արդյունքները։

Կառավարության այսօրվա նիստում նա նշել է, որ եթե քաղաքացիները հանրաքվեի արդյունքում մերժեն Սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա։

Փաշինյանի խոսքով՝ հանրաքվեի արդյունքները վճռորոշ կլինեն նաև իր՝ վարչապետի պաշտոնում հետագա պաշտոնավարման հարցում։

Կիսվեք ձեր էջում