ՄամուլՏեսանյութ

Բաքվի շքերթում ցուցադրվեց հայկական զինտեխնիկան (Տեսանյութ)

Բաքվի շքերթում ցուցադրվեց հայկական զինտեխնիկան (Տեսանյութ)

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվի զորահանդեսում մեր բանակի գրավված տեխնիկան։ Հայոց խաչն անպատովողն ու ստորացնողը բերեց նրան, որ հայոց խաչն ու բանակը, այսինքն՝ մենք էս րոպեներին նվաստանում ենք Բաքվի կենտրոնական հրապարակում։

Շարունակելո՞ւ եք սա հանդուրժել։

Ի. Ալիևը այս րոպեներին ընթացող «Հաղթանակի զորահանդեսին» հայտարարեց. «Ադրբեջանը մոտ 30 տարի գրավված էր… Իրականում Հայաստանի ագրեսիվ և բռնի քաղաքականությունը սկսվել է դեռ 1980-ականներին վերջերին։

Այդ ժամանակ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հարյուր հազարավոր ադրբեջանցի իրենց հայրենական հողերից վտարվել է։ Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է։

bizimdir

Մեր ժողովուրդը այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց գաղթեցրել է»։ Զանգեզուրը Սյունիքն է, Գյոյչան՝ Սևանը, իսկ Իրևանը՝ Երևանը։ Հուսամ, որ հիմա, Ի. Ալիևի և Էրդողանի բերանից հնչող այս ուղիղ սպառնալիքից կհասկանաք, որ մեր ապաշնորհների շնորհիվ մենք հիմա նոր վտանգների առջև ենք կանգնած։

Իսկ ձեզ համոզում են, որ ամեն ինչ լավ է, «հեսա ճամփեքը բացվելու ենք», «առևտուր ենք անելու» ու «լավ ենք ապրելու»։ Կարող է ապրեք լավ, բայց ոչ Հայաստանի տարածքում, քանի դեռ հանդուրժում եք պարտվող իշխանությանը»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով