Մահացել է հերոս Ալբերտ Խառատյանի մայրը
«Քաջերի երթ» ֆեյսբուքյան էջը ցավալի լուր է հայտնել՝ տեղեկացնելով, որ մահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրը։
Էջը ցավակցություն է հայտնել Խառատյան ընտանիքին՝ ընդգծելով հերոսածին մոր կորստի ցավը և մաղթելով, որ նա Աստծո լույսերի ու իր որդու կողքին գտնի հավերժական խաղաղություն։
«Ցավակցում ենք Խառատյան ընտանիքին։
Թող Աստծո լույսերի և իր որդու կողքին գտնի խաղաղություն հերոսածին մայրը»,- ասված է գրառման մեջ։
Լուսանկարում՝ անմահ հերոս Ալբերտ Խառատյանը



