Վալոդյա Գրիգորյանին սպանողը ChatGPT-ին հարց է ուղղել՝ «Ո՞նց վազեմ, որ․․․»
Օրերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը ուշադրավ հայտարարություն էր արել, որ ինքը սպանության հետ կապ չունի, և նրան ստիպել են, որ խոստովանի, թե ինքն է սպասնությունը կատարել։
ArmLur.am-ը զրուցել է Գևորգ Հարությունյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է գործը փակուղի մտել և ինչու նրա պաշտպանյալը չի տալիս պատվիրատուների անունները։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով 2025–ի սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։
Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Սպանությունը կատարելու համար կալանավորված է Գեւորգ Հարությունյանը։
Տեսանյութը ստորև․


