Ազատ խոսք

«էս չհիմնավորված մեծամտությունը մինչև ե՞րբ պիտի տուններս քանդի»․ Լևոն Սարդարյան

«էս չհիմնավորված մեծամտությունը մինչև ե՞րբ պիտի տուններս քանդի»․ Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Քանի մարդ չկա» շարքից։

Արդեն որերորդ գրառումն եմ կարդում՝ «ես մինչև վերջ հույսս չէի կորցնում, որ Պեմզաշենի սպանություններն իրականացնողը հայ չէ» տրամաբանությամբ։

Ժողովուրդ, Անիի բանալիները Բյուզանդիային հանձնողը հայ չէ՞ր, Պոլիսի հայ մտավորականների ցուցակը թուրքերին հանձնողը հայ չէ՞ր։ Շարունակե՞մ էս ցուցակը։ Լավ, էս չհիմնավորված մեծամտությունը, թե հայը էսինչ կամ էնինչ բանն անել չի կարող, մինչև ե՞րբ պիտի տուններս քանդի։

Թե՞ Վազգեն Սարգսյանի օրինակը հիշեցնեմ, որ երբ հոկտեմբերի 27-ից առաջ զգուշացրել էին մահափորձի հնարավորության մասին, ասել էր՝ հայ մարդու ձեռքն իմ վրա չի բարձրանա»։

Կիսվել նյութով