Մամուլ

Զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը (Տեսանյութ)

Զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը (Տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։ Նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։ «Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։

Բայց նա չպիտի ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը:

zohvacneri

Նրա խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքներ տալ»։ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը նշեց, որ իրենց պահանջը արդեն չորս ամիս է՝ նույն է.

«Իմ համար մեկ ցանկությունն է Նիկոլ Փաշինյանին տեսնել Բաքվի բանտում, քանի որ այն ահռելի ցինիզմը, սադիզմը, որով նա խոսում է գերիների մասին, ինչպես նաև նրա կաբինետից Ալեն Սիմոնյան թափթփուկը, որ պիտակավորում է գերիների ծնողներին՝ իբրև դասասալիքների ծնողների, ես ցանկանում եմ, որ իրենք տասնյակ տարիներով անցնեն այն ամենի միջով, ինչի միջով անցել են մեր երեխաները»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով