Մամուլ

Երևանում վթարի է ենթարկվել Ազգային ժողովի «Իմ քայլը»-ի պատգամավորը

Երևանում վթարի է ենթարկվել Ազգային ժողովի «Իմ քայլը»-ի պատգամավորը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

lilit kirakosyan meqena

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

lilit kirakosyan

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ռուբիկ Սահակյանն ու կրտսեր պարեկ Խաչիկ Զախարյանը։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախպատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։

Կիսվել նյութով