Մամուլ

Երևանում ավտովթարի է ենթարկվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն և նրան ուղեկցող Nissan-ը

Երևանում ավտովթարի է ենթարկվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն և նրան ուղեկցող Nissan-ը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։

nissan bmw

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

camry nissan

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մկրտչյանն ու Սլավա Մալխասյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։ Ա

րդյոք վթարի պահին ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը ավտոմեքենայում  է եղել, հայտնի չէ։ Վթարից հետո էլ նրա ավտոմեքենայի հետևի համարանիշը հանել էին։

Կիսվել նյութով