Մամուլ

Երևանում՝ շենքերից մեկի 7-րդ հարկի շքամուտքից 32-ամյա երիտասարդը ցած է նետվել

Երևանում՝ շենքերից մեկի 7-րդ հարկի շքամուտքից 32-ամյա երիտասարդը ցած է նետվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Սարիբեկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:

shenq netvel

Նշված հասցե է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Շահվերդյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն էր, ով ինքնասպանություն էր գործել շենքի 7-րդ հարկի շքամուտքից ցած նետվելու միջոցով: Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել էջում