Մամուլ

Երկրաշարժ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս․ ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Երկրաշարժ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս․ ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նշենք, որ քիչ առաջ նույնպես երկրաշարժ էր գրանցվել Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք։

Երկրաշարժը զգացվել էր Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։

Share