Մամուլ

Երեկ մեքենայի մեջ կյանքին վերջ տված տղամարդու հայրն ու կինը իրավապհներին ուշագրավ տեղեկություն են հայտնել

Երեկ մեքենայի մեջ կյանքին վերջ տված տղամարդու հայրն ու կինը իրավապհներին ուշագրավ տեղեկություն են հայտնել

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիր-Երևան ճանապարհին սեփական մեքենայի մեջ ինքնասպան եղած տղամարդու դեպքից: Դեպքից հետո իրավապահները վերջինիս հարազատներին են հարցաքննել:

Մեզ հասած լուրերի համաձայն, մահացածի կինը եւ հայրը հայտնել են, որ ունեցել է մեծ պարտքեր ու միգուցե դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի մարզի ճանապարհին մեքենայի մեջ ինքնասպան եղած անձը «Որսորդ միության» անդամ էր եւ դեռ ավելին մասնակցել էր 44-օրյա պատերազմին:

Ի դեպ, զենքը, որով նա ինքնասպան է եղել մեքենայի մեջ, պատկանել է իրեն: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, դեռւս պարզ չէ:

bmw inqnaspanutyun

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 16:10–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20–րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «ինքնաթիռի թևեր» կոչվող հատվածում ինքնասպանություն է տեղի ունեցել:

Ոստիկանները Երևան-Արմավիր ավտոճանապարհի նշված կիլոմետրի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի առջևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենաին վնասվածքով:

Կիսվել էջում