Մամուլ

Երեխաներին պատվաստելը ոչ թե սխալ է, այլ վաղաժամ. ի՞նչ են կարծում մասնագետները և ծնողները

Երեխաներին պատվաստելը ոչ թե սխալ է, այլ վաղաժամ. ի՞նչ են կարծում մասնագետները և ծնողները

Sputnik Արմենիան գրում է․ Առողջապահության նախարարն արդեն հայտնել է, որ «Մոդեռնայի» պատվաստանյութով 12 տարեկանից բարձրերը կարող են պատվաստվել։ Մասնագետներն ու ծնողները քննարկում են թեման։

Երեխաներին պատվաստել պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է հակահամաճարակային կանոններին հետևել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը` անդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նոր հրամանին։

koronavirus

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնայի» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում։ Սահմանվել է, որ «Մոդեռնայով» կարող են պատվաստվել երեխաները` 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

«Կարծում եմ, որ երեխաներին պատվաստելը ոչ թե սխալ է, այլ վաղաժամ, քանի որ չգիտենք, թե դրա հետևանքն ինչ կլինի։ Դեռևս չկան գիտական հետազոտություններ, որոնք ասում են, թե պատվաստումը կարող է այսինչ հետևանքներն ունենալ։

Երեխաներին պատվաստելը

Երեխաների պատվաստման հետ կապված տեղեկատվություններն ընդամենը խոսակցություններ են, այլ ոչ թե հաստատված գիտական որոշումներ»,–ասում է Ոսկանյանը։ Նրա խոսքով`այս պահին դեռևս չունենք որևէգիտական աշխատանք երեխաներին պատվաստելը հաստատող կամ հերքող. սա արդեն իսկ վտանգ է։

Ոսկանյանը չի բացառում, որ գուցե երեխաներին նույնպես պատվաստվել է պետք, սակայն ամեն ինչ պետք է հիմնավորվի։ Մասնագետը նկատում է` ինչպե՞ս են որոշել, որ հենց 12 տարեկանից սկսածներին պետք է պատվաստել, իսկ, օրինակ, 11 տարեկաններին չպատվաստել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում