Մամուլ

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 17-ին զինվորական տոնացույցով նշվում է բուժծառայողի օրը։

Մեր տեղեկություններով՝ այդ օրը ռազմական բժիշկները մոտ 300 հոգու մասնակցությամբ միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Մեր աղբյուրն ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է Վանաձորի «Մարսել» ռեստորանում, որտեղ մինչեւ ուշ երեկո մեծ շուքով նշել են բուժծառայողի օրը՝ հաշվի չառնելով, որ այդ օրը բանակում մահ է գրանցվել․ Գավառում սգում էին հերթական զինծառայողի մահը:

Վանաձորի «Մարսել» ռեստորանից հաստատեցին մեր տեղեկությունը, որ իրենց մոտ նման միջոցառում է եղել»:

Կիսվեք ձեր էջում