ՄամուլՏեսանյութ

«Չեմ իմացել, որ տարածքում տեսախցիկներ կան»․ Վալոդյա Գրիգորյանի գործով մեղադրյալի նոր տեսանյութը

Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում, այսօր՝ նոյեմբերի 25–ին, հրապարակվեց գործով մեղադրյալ 20–ամյա Գևորգ Հարությունյանի ցուցմունքը։

Նա ցուցմունքում ասել է. «Դուրս են գալիս, կանգնեցին, ես այդ ժամանակ տեղիցս վեր կացա, վազելով առաջացա դեպի իրենց՝ կրակ բացելով։ Ֆռում, տեսնում են ինձ, ինչ-որ մեկն ինչ-որ արտահայտություն է անում, այդ պահին իրենցից մեկը ոնց որ ձեռքը տանի հետևը՝ կամ վախեցնելու կամ էլ ես եմ սխալ նկատել։

Կպնում է Արսենին ու Կարենին, ընկնում են իրենք։ Վալոդյա Գրիգորյանը մի քանի մետր փախնում է՝ ընկնելով, ես էլի առաջանում եմ, կրակահերթ եմ բացում իր ուղղությամբ։ Հետ վերադառնում։ Հետո էլի զարիժատ եմ անում, առաջանում, պահում իր ուղղությամբ, ձգանը քաշում եմ, տեսնում եմ՝ ոնց որ պատրոնները պրծել են։ Այդ ժամանակ կռանում եմ՝ հասկանալու, շնչում է Վալոդյա Գրիգորյանը, թե ոչ։ Ծանր շունչ կար, բայց գիտակցության չուներ։ Նույն ճանապարհով՝ էլի դաշտերի միջով հեռանում եմ»։

Նշենք, որ նախրդ դատական նիստում նույն Գևորգ Հարությունյանը հայտարարել է, որ շանտաժի ու սպառնալիքի ներքո է իր վրա վերցրել սպանությունը։ Նա հայտարարել էր, որ հանցագործության մեղքն իր վրա է վերցրել փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի սպառնալիքներից հետո։ Հարությունյանի խոսքով՝ փոխոստիկանապետն իրեն ասել է, որ եթե ցանկանում է իր ընտանիքն ապահով լինի, պետք է հայտարարի, որ սպանությունն ինքն է կատարել։

«Վարդանյանը ասեց՝ եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ էս ամենը դու ես արել: Ասեցի, ո՞նց ասեմ, եթե ես կապ չունեմ, ընտանիքիս ինչի՞ եք էս ամեն ինչին խառնում: Ասեց նայի, եթե չես ասում, որ դու ես արել, չես վերցնում քո վրա, քո տան դիմաց անվտանգության պոստ չեմ դնի: Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի մարդկանց մոտ կատաղած վիճակ ա, շուխուրը կգցենք, որ սրա հետ դու կապ ունես, կամ դու ես արել: Նայի՝ տնեցիքիդ մի վնաս չտան: Եթե չտան էլ, նայի մենք չօժանդակենք, որ քո ընտանիքին մի հատ վնաս տան: Քուր ունես փոքր, մեր ունես, տարիքով տատ ու պապ ունես, նայի մենք մի վնաս չտանք… վերջը էդ ամենը վերցրեցի ինձ վրա»,- ասել էր մեղադրյալը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։

Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով 2025–ի սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։

Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Սպանությունը կատարելու համար կալանավորված է Գեւորգ Հարությունյանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում