Մամուլ

Հայ ընտանիքի 5 անդամի մահացած են գտել. 2 երեխա ծանր վիճակում է

Գերմանիայի Քեհլ քաղաքում հայ ընտանիքի 5 անդամի՝ երեք երեխաների, նրանց հոր և տատիկի մահացած են հայտնաբերել բնակարանում։ Եվս երկու երեխա ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխաները երկուշաբթի օրը դպրոց չեն ներկայացել։ Անհանգստացած՝ բնակարան են այցելել, սակայն դուռը չբացվելուց հետո ներգրավվել են ոստիկանությունն ու փրկարարները։

Մահացածների թվում են 46-ամյա հայրը, նրա 74-ամյա մայրը, ինչպես նաև 10, 13 և 14 տարեկան երեխաները։

Ընտանիքի ևս երկու երեխաները՝ 11-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան, ծանր վիճակում տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություններ, այդ թվում՝ Ֆրանսիա։

Նախնական տվյալներով՝ բնակարանում ածխածնի մոնօքսիդի առկայություն է եղել։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում, և իրավապահները չեն բացառում ինչպես տեխնիկական անսարքության, այնպես էլ այլ վարկածներ։

Ընտանիքի անդամները Գերմանիայի և Հայաստանի քաղաքացիություն են ունեցել։

Կիսվեք ձեր էջում