Կյանքից հեռացել է Վարդան Ջալոյանը
Կյանքից հեռացել է արվեստի և գրականության քննադատ, մշակութաբան, փիլիսոփա և գրող Վարդան Ջալոյանը։
Վարդան Ջալոյանն ավարտել էր Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը և դասավանդում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արվեստի դպրոցում։
Նրա հոդվածներն ու էսսեները հրապարակվել են «Գարուն», «Կրոն և հասարակություն», «Բնագիր», «Ինքնագիր» պարբերականներում, ինչպես նաև մի շարք լրատվական և մշակութային հարթակներում։
Որպես արվեստագետ՝ Ջալոյանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսների, այդ թվում՝ 2002 թվականին Գյումրու ժամանակակից արվեստի բիենալեին և 2019 թվականին Վենետիկի 58-րդ բիենալեին։
Վարդան Ջալոյանի մահվան պատճառի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հրապարակվել։


