Մամուլ

Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ ինչ է կատարվում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լուկաշինի և Գրիգոր Զոհրապի փողոցների հինգ բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է զենք-զինամթերք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են երկու մարտական և մեկ ազդանշանային ատրճանակ, պայթուցիչով մեկ նռնակ և տարատեսակ փամփուշտներ։

Երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվեք ձեր էջում