Մամուլ

Եթե Փաշինյանը գիրք բաժանելու ժամանակ ունի, մեզ էլ թող ընդունի․ սևազգեստ մայրերը` Ալեն Սիմոնյանին

Եթե Փաշինյանը գիրք բաժանելու ժամանակ ունի, մեզ էլ թող ընդունի․ սևազգեստ մայրերը` Ալեն Սիմոնյանին

«Պարոն Փաշինյանին մենք ընդհանրապես չենք հետաքրքրում։ Պարոն Սիմոնյան, մի բան ասեմ, այսքան զինվորների պանությունը պետք է կանգնեցնե՞ն, թե չէ։ Մեր պահանջն այն է, որ եթե մեր զինվորների պանության գործերը բացահայտվեին, այսօր 13 զոհ չէինք ունենա»։

Պարոն Փաշինյանը մեզ պետք է ընդունի ու մենք լուրջ խոսենք, այսպես չի կարող շարունակվել, ինչքա՞ն պիտի անտարբերության մատնված լինենք։

Թող շաբաթ լինի, կիրակի լինի, գիշեր լինի, եթե գիրք բաժանելու ժամանակ ունի, մեզ էլ թող ընդունի, զինվորը գրքից կարևոր է»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Ալեն Սիմոնյանը խնդրեց չգոռգոռալ, ապա ասաց․ «Ինձնից հասնում է փոխանցել, որ հանդիպում եք ուզում, ես կփոխանցեմ»։

Կիսվել էջում