Աշխարհ

Գերմանիայում հանցագործը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ (Տեսանյութ)

Գերմանիայում հանցագործը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ

Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով 5 հոգու ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց և 10 մարդ զոհվել է։

Հանցագործը կրակ է բացել նարգիլեի բարում, ինչից հետո նստել է ավտոմեքենա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը և այնտեղ շարունակել կրակել: Քաղաքում հատուկ գործողության ռեժիմ է սահմանված:

Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ առայժմ չկան: Ոստիկանության տվյալներով ենթադրյալ հանցագործին մեռած են գտել իր տանը, նրա կողքին եղել է ևս մեկ մարմին:

Կիսվել էջում