Մամուլ

Եթե դավաճան էինք, պետականության թշնամիներ ինչո՞ւ էիք «հալածանքի շրջանում» մեզ հետ հարաբերվում

Եթե դավաճան էինք, պետականության թշնամիներ ինչո՞ւ էիք «հալածանքի շրջանում» մեզ հետ հարաբերվում

Hraparak.am-ը գրում է․ Երկու օր է՝ Մայր Աթոռ-Իմքայլականներ ծավալված բանավեճի ընթացքում կողմեր շարունակում են փոխադարձաբար մեղադրանքներ հնչեցնել։ «Հրապարակի» խնդրանքով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը ևս կարծիք հայտնեց։

-Սրբազա՛ն, Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու Ամենայն հայոց կաթողիկոսի կոչից հետո կոշտ գնահատականներ հնչեցին, եկեղեցին խնդրեց չքաղաքականացնել և խոսքը դիտել ամբողջության մեջ, Շիրակի թեմի առաջնորդն էլ իր խոսքում չխնայեց և հայտարարեց, որ պետական պաշտոնյան իրավունք չուներ փողոցում պպզածի բառապաշարով խոսել։

-Բոլորդ էլ տեղյակ եք, տեսել եք, ծանոթ եք Վեհափառ հայրապետի հայտարարությանը, հստակ նշված է, որ բացարձակ որևէ ցանկություն չկա որևէ կերպով խառնվել արդարադատության գործընթացներին կամ խոչընդոտել։ Եվ միևնույն ժամանակ, նաև համավարակի համատեքստում, անդրադառնալով բոլորին, ովքեր գտնվում են կալանքի մեջ և ռիսկային խմբում են, մատնանշվել է նաև Ռոբերտ Քոչարյանի պարագան։

Այսինքն՝ այս ողջ համատեքստից կտոր-կտոր մեկնաբանություններ անելը առհասարակ, և դրանում դավադիր հետքեր փնտրելը, ինչը որոշ մարդիկ փորձում են անել, անընդունելի է։

Երկրորդ պարագան, որ ավելի պախարակելի է, այն է, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա, յուրաքանչյուր մարդ կարող է համաձայնել, չհամանաձայնել Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորին, խնդրանքին, կոչին, վերլուծել այն, որևէ կերպով և նույնիսկ քննադատել։

Բայց հատկապես պետական պաշտոնյա կողմից անհարգալից ու անբարեկիրթ կերպով Ամենայն հայոց կաթողիկոսի մասին խոսելը մեղմ ասած անընդունելի է ամբողջովին։ Արդեն հարցը նույնիսկ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը է և ո՛չ էլ կալանավորները, հարցն այդ խնդրից դուրս է։

Մարդիկ պետք է կարողանան հասկանալ, որ իրենք պետական, քաղաքական գործիչներ են և կարողանան իրենց կրքերն ու զգացմունքները զսպել։ Հիմա հակառակ կողմից էլ մարդիկ անպարկեշտ կերպով արտահայտվե՞ն․․․ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։

Եվ նաև հետագայի այն «արդարացումները», որ իբր, արդարադատության վրա ճնշումներ են գործադրվում։ Բացարձակ, ճնշման հարց  չկա, կարող են ընդունել, կարող են՝ ոչ։ Եվ ակամայից ուղղակիորեն խնդիրը քաղաքականացնելն ու քաղաքական դաշտ տեղափոխելը սխալ է։

Ընդամենը բարոյական, բարոյագիտական հարթության մեջ պետք է դիտարկվեր։ Եվ այս ամենը փորձել մեղսագրել եկեղեցուն ու Ամենայն հայոց կաթողիկոսին, սա կրկնակի, եռակի սխալ է։

Իսկ Նավասարդ սրբազանի  գործի հետ կապված․ Մայր աթոռն արդեն իսկ հայտարություն արել է, որ մարդու անմեղության կանխավարկածի հարցը պետք է հարգել և ավելորդ շահարկումների տեղիք չտալ։ Թե հիմա ի՞նչ կլինի ապագայում,  ինչպես իրադարձությունները կդասավորվեն, թող արդարադատությունը որոշի ինչ ճանապարհով որ կլինի։

Բայց  արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունենալ և այս ճանապարհով ազդակներ ուղարկել բոլորին, որ ոչ ոք իրավունք չունի այս թեմայով խոսել կամ խնդիրը արծարծել․․․ ես չգիտեմ՝ որևէ բանական մարդ կարո՞ղ է նման բան պնդել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով