Հայտնի է Մուրացանում սպանվածի ինքնությունը. նա 20 տարեկան էր
Քննչական բաժինը պարզել է՝ Մուրացան փողոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյանն է։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Մուրացան 109 հասցեում։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր:
Նշենք, որ սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ արդեն ձերբակալվել է։


