ՄամուլՏեսանյութ

Մուրացան փողոցում կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա երեխա

Քիչ առաջ Shamshyan.com-ը հայտնեց, որ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։

Նշենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Մուրացան 109 հասցեում։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր:

Կիսվեք ձեր էջում