Ազատ խոսք

Տարակուսելի է, որ տրանսգենդեր մարզիկին ձեր պաշտպանության տակ առաք, իսկ ձեր հովվապետ Վեհափառին՝ ոչ. Շարմազանով

Տարակուսելի է, որ տրանսգենդեր մարզիկին ձեր պաշտպանության տակ առաք, իսկ ձեր հովվապետ Վեհափառին՝ ոչ. Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարց Փաշինյանին

Մեկ առիթով Փաշինյանը հայտարարել է, թե Հայ Առաքլական Եկեղեցու զավակ և հետևորդ է։

Հիմա որպես մեր եկեղեցու զավակ, որը նաև առաջին քրիստոնյա երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ասեք, թե ինչպե՞ս եք գնահատում ձեր թիմակիցների ու որոշ պաշտոնյաների կողմից վիրավորական արտահայտությունները ձեր հովվապետի հասցեին։

Ո՞րն է ձեր գնահատականը և ինչո՞ւ մինչև օրս ձեր գնահատականը չեք ներկայացրել։

Տարակուսելի է, որ տրանսգենդեր մարզիկին ձեր պաշտպանության տակ առաք, իսկ ձեր հովվապետ Վեհափառին՝ ոչ»։

Կիսվել նյութով