Մամուլ

Մուրացան փողոցում կրակոցների հետևանքով կա զոհ․ դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» և մի քանի այլ մեքենաներ

Shamshyan.com-ի փոխանցամմբ՝ քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր:

Առավել մանրամասները՝ քիչ ուշ, հետևեք էջին։

Կիսվեք ձեր էջում