Շոու-բիզնես

Պարուհու հետ վատ դեպք է պատահել

Պարուհի Էլեոնորա Պետրոսյանը, որը հայտնի դարձավ իր ամուսնու հետ ամուսնալուծությունից եւ իրավապահներին դիմելուց հետո, ինստագրամի իր էջում ցուցադրել է իր վնասված ավտոմեքենան։

Պարզվում է՝ ինքը եւ իր ընկերներից մեկը երբ գնացել էին Գյումրի եւ եղել են մեքենայում, մնացել են երեկվա ուժեղ կարկուտի տակ։ Կարկուտը վնասել է ավտոմեքենան։

«Փառք Աստծո մեզ հետ ամեն ինչ լավ է», գրել է Էլեոնորան։

eleonora
Կիսվեք ձեր էջում