Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում․ մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի, ժողովրդին ավելի շատ հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը, ուսումնական «Toyota Corolla» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Հարությունյանը և Դավիթ Բարսեղյանը։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

avtovtar 2 4
avtovtar 5 1
Կիսվեք ձեր էջում