ՄամուլՏեսանյութ

Եթե առիթ լինի, պատրաստ ենք Բաքու և Անկարա գնալ․ ԱԽ քարտուղար

Եթե առիթ լինի, պատրաստ ենք Բաքու և Անկարա գնալ․ ԱԽ քարտուղար

Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի «3+3»-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ձեւավորվող «3+3» կամ «3+2» ձեւաչափին ՀՀ մասնակցությանն ու դրա շրջանակում հնարավոր օրակարգին։

Դիտարկմանը՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ ներկայացուցիչներն էլ Անկարա են գնալու, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը Թուրքիայում է կայանալու,  հետո նաեւ՝ Բաքու, իսկ այդ երկրների ներկայացուցիչներն էլ Հայաստան այցելեն, Գրիգորյանն արձագանքեց․

nikol pashinyan aliev

«Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»։

Տարածաշրջանային այս ձեւաչափով առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում, որին Հայաստանը ներկայացված է եղել ՀՀ ԱԳ փոխնախարարի մակարդակով։ Վրաստանը, չնայած հանդիպման ժամանակ իր պետական դրոշի առկայությանը, չի մասնակցել հանդիպմանը, քանի որ դեմ է Ռուսաստանի մասնակցությամբ որեւէ, այդ թվում՝ այս հարթակին մասնակցությանը։

Այնուամենայնիվ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն օրերս հույս է հայտնել, որ Վրաստանը Անկարայում կայանալիք հաջորդ հանդիպմանը կմասնակցի, ինչին պաշտոնական Թբիլիսին դեռ չի արձագանքել։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում