ՄամուլՏեսանյութ

Դավաճան փնտրողների տերերը քայլող Բայրաքթարներ են, երկիրը ոչնչացնող մարդկային կերպարանքով հրեշներ (Տեսանյութ)

Դավաճան փնտրողների տերերը քայլող Բայրաքթարներ են, երկիրը ոչնչացնող մարդկային կերպարանքով հրեշներ (Տեսանյութ)

Աշխարհում չպարտվող բանակներ չկա. կան պետություններ, որոնք բանակի կերտած հաղթանակները փորձում են երկար պահել։

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«90-ականներին մենք կերտեցինք կանոնավոր բանակ, որը հակառակորդին 94թ. պարտադրեց զինադադար: Դրանից հետո տասնյակ տարիներ մենք հպարտանալով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կարգավիճակով, մեր երկրի ներսում վնասեցինք մեր պետականությունը՝ վնասելով նաև բանակի կարողությունները:

Անդրանիկ Քոչարյան

Դա տեղի ունեցավ տարաբնույթ գործընթացներով՝ սկսած ընտրություններ կեղծելով, վերջացրած բանակում հովանավորչություն թույլ տալով»,- նշեց Քոարյանը:

Նրա խոսքով՝ պատերազմը լինելու էր, որովհետև հակառակորդը պատրաստվում էր պատերազմի. «Այլ հարց է, թե մենք ինչպես էինք պատրաստվում մեր հաղթանակներն ամուր պահելուն»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել էջում