Շոու-բիզնեսԺամանցՏեսանյութ

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի (Տեսանյութ)

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի (Տեսանյութ)

Օրեր առաջ տեղի ունեցավ երգիչ Գևորգ Մկրտչյանի և դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը։

Զույգը որոշել է մեղրամիսն անցկացնել Կիշ կղզում, որը գտնվում է Իրանի Հանրապետության տարածքում։

Քրիստինան սթորիներում մեկնաբանել է, որ այստեղ այդքան էլ հեշտ չեն զբոսաշրջիկների համար, քանի որ պետք է գրպանում անպայման ունենալ կանխիկ գումար։ Դերասանուհին նշել է, որ այստեղ աղջիկներն անպայման պետք է դուրս գան գլխաշորով, իսկ զբոսաշրջիկները կարող են նաև կրել գլխարկ։

Նա հավելել է, որ այստեղ հավելվածները չեն գործում, իսկ գործելու դեպքում էլ միայն իրենց լեզվով է, իսկ դա դժվարացնում է ճանապարհորդելը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում