Մամուլ

Գյումրիում գործազուրկ տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայհոյել երկրի ղեկավարներին

Գյումրիում գործազուրկ տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայհոյել երկրի ղեկավարներին

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի 50-ամյա մի բնակիչ՝ Ա․ Կ.-ն օրերս զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հասցեին։

Տղամարդը իր բնակարան մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին պարզաբանել է, որ աշխատանք չունի, դա նյարդայնացնում է իրեն, այդ պատճառով էլ զանգահարել է ոստիկանություն ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի ղեկավարների հասցեին։

gyumri vostikanutyun

Նա նաև նշել է, որ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Այժմ ոստիկանության «Մուշ» բաժնում նախապատրաստվում են նյութեր, ստուգվում են հանգամանքները։

Կիսվել նյութով