Մամուլ

Քարվաճառում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Ադրբեջանական բանակում կորուստներ կան։

Օկուպացված Քարվաճառի շրջանում ծառայողական պարտականությունները կատարելիս ականի վրա պայթել են զինծառայողներ Հուսեյնով Մագոմեդ Ալիբաբա օղլուն և Գաֆլանով Քամիլ Ջամիլ օղլուն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վիրավորները տարհանվել են մոտակա բուժկետ։

Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Կիսվեք ձեր էջում