Մամուլ

Գերիներին տեղափոխող օդանավը վայրէջք կատարեց Զվարթնոցում

Գերիներին տեղափոխող օդանավը վայրէջք կատարեց Զվարթնոցում

Գերիներին տեղափոխող օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց»-ում: Հայտնի է, որ առաջին փուլով Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 44 ռազմագերի:

«Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

հայ գերիներ

Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից:

Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է: Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», գրել է ֆեյսբուքյան իր էջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Կիսվել նյութով