Մամուլ

Գաղտնի տեսանկարահանում երևանյան ռեստորանի սանհանգույցում․ մենեջերը փախել է երկրից

Սկանդալի կենտրոնում հայտնված երևանյան «Գուստավ» ռեստորանի տնօրինությունը հրաժարվում է մեկնաբանել միջադեպը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հաճախորդը, ռեստորանի սանհանգույցում մենեջերը գաղտնի տեսանկարահանել է այնտեղից օգտվողներին։

Կնոջ խոսքով՝ սանհանգույցում լվացարանի ներքևի դարակում նկատել է հեռախոս, որի տեսախցիկը թեքված է եղել դեպի այն հատվածը, որտեղ չպետք է լիներ։

Հեռախոսը վերցնելուց հետո նա ընկերոջ հետ որոշել է այն անմիջապես ցույց տալ մենեջերին՝ չիմանալով, որ հենց նա կարող է լինել տեսանկարահանման հեղինակը։

Կնոջ խոսքով՝ երբ պահանջել են ջնջել տեսանյութերը, մենեջերը շփոթվել է և բացել իր հեռախոսի էկրանը։

Այդ պահին նրանք նկատել են նրա դեմքը, ինչպես նաև հեռախոսում առկա անձնական լուսանկարները, ինչից հետո հասկացել են, որ հենց նա էր գաղտնի տեսանկարահանում սանհանգույցից օգտվողներին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում