ԱշխարհՇոու-բիզնես

Բրիթնի Սփիրսը փոխնակ մայր է փնտրում

Բրիթնի Սփիրսը փոխնակ մայր է փնտրում

Ամերիկացի աստղ, երգչուհի Բրիթնի Սփիրսը և նրա ամուսինը՝ ֆիթնեսի մարզիչ Սեմ Ասղարին, փոխնակ մայր են փնտրում, հայտնում է Radar Online-ը՝ հղում տալով իր աղբյուրին։

Radar Online-ի փոխանցմամբ՝ Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին ծրագրում են օգտվել փոխնակ մայրության ծառայություններից՝ ծնող դառնալու համար։

Ինսայդերը լրագրողներին հայտնել է, որ երգչուհին համալիր բժշկական հետազոտություն է անցել։ Սակայն դրա արդյունքներն ուսումնասիրելուց հետո բժիշկները նրան խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ հղիությունից եւ դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիայի։

Ապրիլին Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին հայտարարել են, որ երեխայի են սպասում, սակայն մեկ ամիս անց նրանք հայտնել էին վիժման մասին։

«Խորը ցավով պետք է տեղեկացնենք, որ վաղաժամ կորցրել ենք մեր երեխային։ Սա ամենադժվար ժամանակն է ցանկացած ծնողի համար: Երեւի պետք էր սպասել հղիության  մասին հայտարարելուն, սակայն չափազանց ոգեւորված էինք։

Մեր սերը միմյանց հանդեպ մեր ուժն է։ Մենք շարունակելու ենք փորձել մեր հրաշալի ընտանիքը էլ ավելի մեծացնել։ Շնորհակալություն բոլորիդ՝ աջակցության համար»,- հայտնել է երգչուհին։

Բրիթնի Սփիրսն արդեն երկու որդի ունի նախկին ամուսնուց՝ Քեւին Ֆեդերլայնից՝ 17-ամյա Շոն Փրեսթոնը եւ 16-ամյա Ջեյդեն Ջեյմսը։

Կիսվել նյութով