Մամուլ

Քանի օր է Երևանը ծխի մեջ կորած է. անգործության հետևանքները աղետալի են լինելու. Հարություն Մնացականյան

Քանի օր է Երևանը ծխի մեջ կորած է. անգործության հետևանքները աղետալի են լինելու. Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի օր է Երևանը ծխի մեջ կորած է, պատկան մարմինները դեռ ոչինչ չեն կարողանում անել, դե ինչքան էլ կշարունակվի այդպես, չգիտենք։

Հիմա ասեմ ավելի վատի մասին։ Ուրեմն կառավարության շատ «հանճարեղ» որոշումներից մեկով, ինչ-որ փոփոխություններ են մտցրել, որի պատճառով թունաքիմիկատներ ներմուծող մոտ 12 ընկերություն ներմուծած թունաքիմիկատը չեն կարողանում մաքսազերծել։

Հիմա Հայաստանում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ (Հա որոշ տնտեսվարողներից էլ մաքսազերծման գումարի մեծ մասը ստացել են), որը ռեալ վտանգ է մեր երկրի համար, քանի որ եթե դա մնաց և ժամկետն անցավ, մենք այդ հսկայածավալ թույնը ուտիլիզացնելու տեղ ու հնարավորություն չունենք ու մեզ սպասվում է էկոլոգիական թեթև աղետ լավագույն դեպքում։

Այս հարցը բարձրացրել եմ բազմաթիվ պաշտոնյաների, տեղյակ եմ, պահել, խոսել եմ հնարավոր ռիսկերի մասին և այսքան ամիսների ընթացքում տեղի է ունեցել մի թեթև տեղաշարժ։

Ճիշտն ասած վախենում եմ մինչև ԱԺ-ի արձակուրդ գնալը այս հարցը չլուծեն։

Հարգելի լրատվականներ ու բնապահպանական կազմակերպություններ, խնդրում եմ այս հարցերը դուք էլ բարձրացրեք, ժողովուրդ ջան շատ-շատ վտանգավոր թեմա է ախր։

Քաղաքական գործիչներ ջան, խնդրում եմ դուք էլ խոսեք, անգործության հետևանքները աղետալի են լինելու»։

Կիսվել էջում