Մամուլ

Բերման են ենթարկվել փեսան ու աներորդին, ովքեր օրեր առաջ տարադրամի փոխանակման կետից հափշտակել էին 50 մլն դրամ

Բերման են ենթարկվել փեսան ու աներորդին, ովքեր օրեր առաջ տարադրամի փոխանակման կետից հափշտակել էին 50 մլն դրամ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզում  իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում Զովունի գյուղում գտնվող գազալցակայաններից մեկում ոստիկանները վնասազերծել և այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին և 39-ամյա Էդգար Ս.-ին:

vostikanutyun berman entarkel

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են փետրվարի  22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի  6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի և նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վերջիններս եղել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով և բերման ենթարկվելուց հետո ոստիկանութան կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին,  որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նրանցից մեկը եղել է կատարող, մյուսը՝ օժանդակող և նրանք փեսա ու աներորդի են: Այսօր քննիչի որոշմամբ տեղափոխվել են դեպքի վայր, որտեղ էլ կատարողը մատնացույց է արել, թե ինչպես և ինչ պայմաններում է հափշտակել գումարը: Քննիչի որոշմամբ Արմեն Հ.-ն և Էդգար Ս.-ն ձերբակալվել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Share