ՄամուլՏեսանյութ

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն (Տեսանյութ)

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն (Տեսանյութ)

Ոստիկաններն այսօր Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկել նաև Յուրի Խաչատուրովի որդուն՝ 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին:

Մի խումբ ցուցարարներ փակել էին Մյասնիկյան պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կարմիր բերետավորները, գետնին քարշ տալով, բերման էին ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Այստեղ ժամանեցին կարմիր բերետավորները եւ սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած երիտասարդներին: Նրանք ագրեսիվ կերպով գետնին տապալեցին երիտասարդներին, որոնցից մեկը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին էր:

igor

Ոստիկաններից մեկը հանեց ձեռնաշղթաները եւ փորձեն այն անցկացնել երիտասարդի ձեռքերին:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով