ԱշխարհՏեսանյութ

Բաքվում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակից տարհանում են մարդկանց (Տեսանյութ)

Բաքվում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակից տարհանում են մարդկանց (Տեսանյութ)

Բաքվում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, հնարավոր է փլատակների տակ մարդիկ կան, РИА Новости-ին հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Ապշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում գտնվող բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 2 մարդու՝ կնոջ և երեխայի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

baku

Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Պայթյունի պատճառները պարզվում են»,-հայտնել են գերատեսչությունից։

Ինչպես РИА Новости-ին հայտնել են ականատեսները՝ պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել, հարվածային ալիքի հետևանքով կոտրվել են մոտակա բազմահարկ շենքերի բնակարանների ապակիները:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում