Շոու-բիզնեսՏեսանյութ

Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ովքեր արտագաղթեցին այս տարի (Տեսանյութ)

Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ովքեր արտագաղթեցին այս տարի (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Նախորդ տարվա համաճարակի, պատերազմի եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված՝ երգիչները, երաժիշտները, պարողներն իրենց մասնագիտական հմտությունները դրսեւորելու եւ արժանապատիվ վարձատրություն ստանալու համար ասպարեզ են գտել եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ ովքեր են նրանք:

Դեռ 2020 թվականին երգիչ Արամեն եւ իր կինը՝ Աննա Թովմասյանը, արտագաղթեցին Մոսկվա՝ չնայած, որ երգիչը նշել էր, թե չի արտագաղթել, պարզապես ժամանակավոր բնակություն է հաստատել այնտեղ:

Արամե Աննա Թովմասյան

Իսկ, ահա, ամիսներ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ հայտնի զույգերից Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը եւս արտագաղթել են, սակայն զույգը ևս նշեց, որ երկրից պարբերաբար հեռանալը կապված է աշխատանքի հետ:

Հռիփսիմե Հակոբյան

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ ապրում էր Մոսկվայում, վերադարձել էր հայրենիք, «Շիրազի վարդը» հեռուստասերիալում նկարահանվելու համար, սակայն այժմ դերասանուհին կրկին գտնվում է հայրենիքից հեռու:

Անի Երանյան

Շոու-բիզնեսում հայտնի ամուսիններ Մանո եւ Սարգիս Գրիգորյանները պատերազմի ավարտից անմիջապես հետո արտագաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ի դեպ, նշենք, որ Սարգիս Գրիգորյանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ակտիվ մասնակցում էր Կառավարության ուղղված բողոքի ակցիաներին, եւ մշտապես հանդես էր գալիս ներկա իշխանությանը քննադատող ելույթներով։

Սարգիս Գրիգորյան

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում