Աշխարհ

«Իրանն ուրախ է, որ եղբայրական Ադրբեջանն ազատագրել է իր տարածքները». Զարիֆ

«Իրանն ուրախ է, որ եղբայրական Ադրբեջանն ազատագրել է իր տարածքները». Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու, մեկնարկել է նրա տարածաշրջանային այցը։

Իրանի ԱԳ նախարարը լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկվելու են Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ հյուսիս-հարավ և հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքների փոխգործակցության հետ կապված հարցերը:

zarif

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքները ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար»: Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։

Նշենք, որ մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը՝ նա այժմ Բաքվում է, նախատեսվում է նաև այց Հայաստան:

Կիսվել էջում