Աշխարհ

Բաքվում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը (Տեսանյութ)

Բաքվում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը (Տեսանյութ)

Հինգշաբթի առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սոցցանցերում տարածվել են հրաբխի ժայթքման կադրերը:

Ադրբեջանի երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը բավականին հզոր է եղել, այն սկսվել է ուժեղ ձայնով, ապա նկատվել է բոց և ցեխի արտանետում:

«Ներկայումս նախարարության մասնագետներն ուսումնասիրում են ժայթքումը և դրա հետևանքները, և իրականացվում է համապատասխան մոնիտորինգ»,- հայտնել են նախարարությունից։

lokbatan

Լոքբաթանը աշխարհի ամենաակտիվ ցեխային հրաբուխներից մեկն է: Այստեղ առաջին ժայթքումը տեղի է ունեցել 1829 թվականին: Այդ ժամանակից ի վեր հրաբուխը ժայթքել է 27 անգամ, վերջինը տեղի է ունեցել 2018թ.-ին։

Ցեխային հրաբուխները բավականին հազվադեպ են: Ադրբեջանում դրանք ամենաշատն են՝ 700 ցեխային հրաբուխ։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով