Մամուլ

«Բայդենը «միջազգային միջանցք» է տրամադրում Հայաստանին». Արթուր Սաքունց

«Բայդենը «միջազգային միջանցք» է տրամադրում Հայաստանին». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԱՄՆ-ի նախագահ Բայդենը ժողովրդավարության գագաթաժողովին հրավիրելով Հայաստանին, բայց ոչ Ռուսաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, դեպի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհ տանող “միջազգային միջանցք է” տրամադրում Հայաստանին դուրս գալու այդ գագաթաժողովին չհրավիրված Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ տարածաշրջանային պատանդառությունից ազատվելու և Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու համար։

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության հերթական, բայց այս անգամ Բրյուսելում կազմակերպվելիք գագաթաժողովը ևս մեկ հնարավորություն է Հայաստանի համար, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան եռակողմ տարածաշրջանային պատանդառությունից դուրս գալու, Հայաստանի ազատվելու և իր միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու ուղղությամբ քայլեր կատարելու համար։

biden

Ինչպես և ինչքանով կկարողանան օգտվել առաջարկվող հնարավորություններից՝ “միջազգային միջանցքներից” Հայաստանի իշխանությունները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, դիվանագիտական կորպուսը, կտեսնենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Բայց մի բան հստակ է․ առաջարկված ” միջազգային միջանցքների” հնարավորությունները սա այս ժամանակահատվածում եզակի հնարավորություններն են Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու, ամրապնդելու խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ, կենսական քայլեր, գործողություններ կատարելու համար։

Ավելին այդ հնարավորություններից օգտվելու արդյունավետությամբ է պայմանավորված լինելու այս իրապես ճակատագրական ժամանակահատվածում ապահովելու Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անվտանգ պետություն լինելու հիմնախնդրի լուծումը։

Կիսվել էջում