Բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների հղի կին է եղել, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։


