Մամուլ

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. «կարաս» տեսակի հարյուր հազարավոր ձկներ սատկել են

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. «կարաս» տեսակի հարյուր հազարավոր ձկներ սատկել են

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրատարի ջրի դատարկման հետևանքով հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ջրատարի մոտ հավաքվածներն ասում էին.

mastara

«Վինտիլի կոտրման հետևանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված:

Եթե կարճ ժամանակում շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե ջրատարի, թե ձկների վրա պետք է խաչ քաշենք»:

Կիսվել նյութով