Մամուլ

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքում. բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքում. բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն իր վարած թիվ 16 համարի ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ա.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն: 

Օպերատիվ են գործել «Վարդենիս» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ նախ տեղում առաջին  բուժօգնութունն են ցուցաբերել: 

mitsubishi

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդներից Նվեր Ա.-ն աշխատում է նշված հանքում, որպես մեքենավար, իսկ վիրավոր Արամ Ա.-ն՝ նույն հանքում, որպես փականագործ վարորդ:

Կիսվել էջում