Մամուլ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ վարորդը գազալցակայանում Honda-ն լիցքավորելուց հետո, մի քանի մետր ընթանալիս, պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ վարորդը գազալցակայանում Honda-ն լիցքավորելուց հետո, մի քանի մետր ընթանալիս, պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ դեպի Աշտարակ տանող ճանապարհահատավածում, Honda մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, և ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու մասամբ կախվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են ծառայություն։

honda meqena paytyun

Պարզվել է, որ Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Ք․-ն իր կողմից շահագործվող Honda մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գործող գազալցակայանում լիցքավորելուց հետո, դեպի Աշտարակ ընթանալիս, գազի արտահոսքի հետևանքով ավտոմեքենայի սրահում բոց է բռնկվել, ինչից հետո Սամվել Ք.-ն այրվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Այրվածքաբանութան ազգային կենտրոն։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել էջում