Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում. 61-ամյա վարորդի ինքնազգացողությունը մեքենա վարելիս վատացել է ու բախվել է երկաթե ելեկտրասյանը, կա վիրավոր

Արտակարգ դեպք՝ Երևանում. 61-ամյա վարորդի ինքնազգացողությունը մեքենա վարելիս վատացել է ու բախվել է երկաթե ելեկտրասյանը, կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և Skoda Rapid մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից գոլորշի է դուրս գալիս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը, վարորդ՝ 61-ամյա Արամ Պ-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վարորդին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

skoda vat

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հրաչ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ. Ստեփնյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո էլ ավտմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Կիսվել նյութով