Մամուլ

Արսեն Թորոսյանի գործով ևս մեկ անձ ձերբակալվեց. ով է նա

Արսեն Թորոսյանի գործով ևս մեկ անձ ձերբակալվեց. ով է նա

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լիլյա Հովակիմյանը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ այս գործով Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորված է։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Կալանավորվել է նաև «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բ.Շ-ն, իսկ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ենթարկվեց տնային կալանքի:

Կիսվել նյութով