Մամուլ

Արթուր Վանեցյանը երեկոյան Ազատության հրապարակում էր

Արթուր Վանեցյանը երեկոյան Ազատության հրապարակում էր

Երեկ երեկոյան` ժամը 22:30-ի սահմաններում, Ազատության հրապարակում գտնվող «Հրապարակի» լրագրողը տեսել է, որ հրապարակում է նաև Արթուր Վանեցյանը: Նա այցելել է զոհվածների ծնողներին, որոնք հրապարակում վրան են խփել և շարունակում են իրենց պայքարը:

Մոտ 3 ժամ Վանեցյանը անց է կացրել հրապարակում, զրուցել է ծնողների հետ:

ishxan saxatelyan artur vanetsyan

Ըստ աղբյուրի՝ հրապարակում էր նաև պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են Վանեցյանին տեսնելով` տարբեր մարդիկ մոտեցել և համոզել, որ նորից վերադառնա Ազատության հրապարակ և շարունակի ապրիլի վերջին սկսած նստացույցը:

Ասել են, որ պատրաստ են գալ և նրա հետ նստել հրապարակում:

Կիսվել նյութով