Մամուլ

Արզաքանցյանի կինը փակել է իր` «Նատալյա Ռոտենբերգ» խանութը

Արզաքանցյանի կինը փակել է իր` «Նատալյա Ռոտենբերգ» խանութը

ArmLur.am-ը գրում է․ Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը արդեն տևական ժամանակ է Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում իր անունը կրող բրենդային խանութ էր բացել: 

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է այսօր, որ տիկնոջ խանութը փակ է, ու ամբողջությամբ դատարկ:

Մենք փորձեցինք հետաքրքրվել, պարզելու համար, թե ինչու է բրենդային խանութը փակ, մեզ տեղի բնակիչները պարտմեցին, որ ըստ իրենց տեղեկությունների այլ խանութ է այնտեղ լինելու` Ռոտենբերգն այլևս այդտեղ իրեր չի վաճառելու:

natalia

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի հունիսին Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։

Կիսվել էջում